Կրեմլն անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերսկսված լարված իրավիճակով. Պեսկով
ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ անհրաժեշտ է անհապաղ հրադադարի ռեժիմ սահմանել:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև ղարաբաղյան ռազմական կոնֆլիկտի շուրջ վերսկսված գործողությունները լուրջ մտահոգել են Կրմելին»,-ասել է Պեսկովը:
Պեսկովի խոսքով՝ ակտիվ բախումները դադարեցնելու համար անհարժեշտ է ինչպես Ռուսաստանի, Երևանի և Բաքվի, այնպես էլ միջազգային կառույցների ջանքերը:
Պեսկովն ասել է, որ առաջին հերթին պետք է հասնել հրադադարի ռեժիմի հաստատմանը: