Ռուսաստանը չի մեղադրում Թուրքիային` Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի համար. Լավրով
Ռուսաստանը չի մեղադրում Թուրքիային Լեռնային Ղարաբաղում տիրող լարված իրավիճակի բորբոքման մեջ: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք չենք մեղադրում որևէ արտաքին ուժերի, որևէ արտաքին խաղացողի, այն որ իրենք են հրահրել ներկայիս լարված իրավիճակը: Մենք չենք մեղադրում նաև Անկարային»,- հայտնել է Սերգեյ Լավրովը մամլո ասուլիսի ժամանակ` Մոլդովիայի ԱԳ-ի նախարար Անդրեյ Գալբուրին: