Նարիշկինը՝ սահմանային լարվածության մասին
Ղարաբաղյան հարցի լուծումը պետք է լինի երկխոսությունների և փոխզիջումների միջոցով: Այս մասին հայտնել է ՌԴ Պետդումայի ղեկավար Սերգեյ Նարիշկինը: Այս մասին հայտնել է TACC-ը:
«Խաղաղության վերականգնման միակ միջոցը երկխոսությունն է և փոխզիջումը և այդ ամենին հասնելու համար երկու կողմերը պետք է անընդհատ աշխատեն: Այս բարդ և ծանր հակամարտության ընթացքում Ռուսաստանը շարունակել և շարունակում է աշխատանք տանել Մինսկի խմբում` այս հարցը կարգավորելու համար: Պետք է ասեմ, որ Ռուսաստանը, ավելի քան այլ երկրներ, շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղության վերականգնմամբ»,- հավելել է նա: