Ադրբեջանին անշուշտ աջակցում է Թուրքիան. Անդրեյ Զուբով
Ցավոք սրտի Ղարաբաղում ընթացող ներկայիս պատերազմը վաղուց սպասված էր: Այդպիսի կարծիք հայտնել է պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր` Անդրեյ Զուբովը` «Обозреватель» TV հեռուստաալիքով:
Նրա խոսքով՝ գրեթե անկասկած ամբողջ նախաձեռնությունը Ադրբեջանինն է:
«Հայաստանը ստացել է այն ինչ ցանկացել է` ունի վերահսկվող սահման և ցանկանում է պահպանել այն, ինչ ունի: Ադրբեջանը ցանկանում է վերականգնել տարածքային ամբողջականությունը»,- մանրամասնել է Զուբովը:
Հարմար է հարցը լուծել այն ժամանակ, երբ երկրի նախագահները բացակայում են երկրից: Եթե չստացվի, ապա ամբողջ մեղքը բարդել գեներալների վրա` նախագահները երկրում չեն եղել: Իսկ եթե ստացվի` պայթյունի տպավորություն կլինի: Արդյունքում պատերազմ է և մահանում են մարդիկ: Եթե Հայաստանին հաջողվի դադարեցնել էսկալացիան, ապա որոշ ժամանակ անց հակամարտությունը կսպառվի»,- նշել է փորձագետը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանին անշուշտ աջակցում է Թուրքիան: Նա շահագրգռված է, որպեսզի Կովկասը դադարի լինել Ռուսաստանի ազդեցության տակ: «Եթե հակամարտությունը բորբոքվի, ապա Ռուսաստանը պետք որոշի, թե ում կողմն է կանգնում, եթե Հայաստանի, ապա Ադրբեջանն ավելի կմտերմանա Թուրքիայի հետ, իսկ Էրդողանը կբաժանի Հարավային Կովկասը իր` և ոչ իր ազդեցության տակ գտնվող տարածքների»,- ասել է փորձագետը:
«Այստեղ շատ լուրջ խաղ է և կարևոր ժամանակաշրջան է Կրեմլի որոշումների համար: Լավագույն որոշումը ստատուս քվոյին վերադառնալն է: Նրա կարծիքով որոշումը պետք է կայացնի Պուտինը: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա նա շահագրգռված է, հակամարտության արագընթաց մարմանը»,- ասել է փորձագետը: