Ռամզան Քադիրովը կայցելի Սիրիա
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը հայտնել է, որ պատրաստվում է այցելել Սիրիա` երկրի նախագահ` Բաշար ալ-Ասադի հրավերով: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն:
«Երկու անգամ Ասադը հրավիրել է հյուր: Ուղղակի ժամանակ չի եղել, ուզում եմ անպայման այցելել»,- ասել է Քադիրովը:
Նրա խոսքով՝ դա տեղի կունենա մինչև սեպտեմբերյան ընտրությունները` քանի դեռ նրա ժամանակը չի լրացել: Նա մեկ անգամ արդեն եղել է Դամասկոսում, սակայն մինչև պատերազմը: