Թուրքիան չի հանդիսանում անվտանգ վայր փախստականների համար
Թուրքիան հազիվ թե կարելի է համարել անվտանգ վայր փախստականների համար: Այս մասին հայտնել է «The Guardian» թերթը: Հրատարակչությունը հիշում է մի հոդված, որը տպագրվել էր «The Times» թերթում` այն մասին, որ սահմանապահները կրակել են 16 սիրիացի փախստականի վրա, որոնք փնտրում էին ապաստան Թուրքիայում: Սակայն ինչպես նշում են հոդվածի հեղինակները` սիրիացիների վրա հարձակումները բոլորովին նորություն չէ: Փախստականների ուղղությամբ կրակելու վերաբերյալ տեղեկությունները գալիս են արդեն մի քանի տարի շարունակ և այդ բոլոր խախտումները փաստացի են: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն:
Հրատարակչության կարծիքով` սահմանամերձ տարածքներում իրականացվող խախտումների կտրուկ աճը հանդիսանում է Եվրոմիության և Թուրքիայի վերջին շրջանի գործարքի արդյունք, ըստ որի` Անկարան պետք է ընդունի մեծաքանակ փախստականների:
Սակայն սահմանամերձ տարածքներում տեղի ունեցող կրակոցները փաստում են հակառակը: Թուրքիան անօրեն կերպով փախստականներին հետ է ուղարկում իրենց երկիր: