Թուրքիայում ձերբակալվել է «Су-24»-ի օդաչուին սպանողը
Թուրքիայի դատարանը ձերբակալել է Արփարսլան Չելիքին, ով ռուսական «Су-24» ինքնաթիռի օդաչու Օլեգ Պեշկովին հնարավոր սպանողն է: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «RNS»-ին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չելիքը, ով իր վրա է վերցրել ռուս օդաչու Օլեգ Պեշկովի սպանությունը, հրաժարվել էր իր ցուցմունքներից: Նա հայտնել է, որ այլ զինյալների է խնդրել կրակել Պեշկովի վրա:
«Су-24»-ը կործանվել էր թուրքական ինքնաթիռի կողմից՝ Թուրքիայի սահմանից մեկ կիլոմետր հեռավորության վրա՝ Լաթակիայում: Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններն այդ դեպքից հետո կտրուկ սրվել են:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Су-24»-ի օդաչուի հնարավոր սպանողը մեղադրվում է խարդախության մեջ: