Էրդողանը և Չավուշօղլուն հանդես են եկել ԼՂ համակարտության մասին հայտարարությամբ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել հայտարարությամբ: Նա հայտնել է, որ Ադրբեջանը պատրաստ է ԼՂ հակամարտության գոտում դադարեցնել կրակը, եթե հայկական կողմը ևս նման որոշում կայացնի: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը:
Իր հերթին Թուրքիայի ԱԳՆ Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ ցանկության դեպքում մեկ շաբաթվա ընթացքում հնարավոր է լուծել ղարաբաղյան հակամարտությունը, պարզապես անհրաժեշտ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ցանկությունը:
«Եթե համանախագահող երկրները ցանկանան, ապա ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվի մեկ շաբաթվա ընթացքում»,- հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ն: