Ղարաբաղում ականանետերից արձակված ականներն ընկել են Իրանի տարածք
Ղարաբաղում տեղի ունեցող ռազմական գործողությունների ընթացքում ականանետներից արձակված երեք ական ընկել է Իրանի տարածք` Արևելյան Ատրպատական: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն` հղում անելով «Tasnim» գործակալությանը և նահանգի նահանգապետի տեղակալ Սաիդ Շաբեստարի Խիյաբանիի հայտարարությանը:
Ականներն ընկել են Խոդա-Աֆարին գյուղի մոտակայքում:
«Բարեբախտաբար, դեպքի արդյունքում միայն կարճ ժամանակով էլեկտրաէներգիայի անջատումներ են տեղի ունեցել: Զոհեր չկան»,- հայտարարել է Խիյաբանին:
Ըստ նրա, դրանից հետո իրանցի սահմանապահները քննարկել են դրությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ և վերջիններս հավաստիացրել են, որ դեպքը չի կրկնվի: