Էրդողանը հայտարարել է, որ քրդերի հարցում ԱՄՆ-ի և Թուրքիայի դիրքորոշումները մոտ են
Թուրքիայի և ԱՄՆ-ի դիրքորոշումները քրդական հարցում մոտեցել են: Այս մասին հաղորդում է «Интерфакс»-ը` հղում անելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը:
Ըստ Էրդողանի, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, փոխնախագահ Ջո Բայդենը, պետքարտուղար Ջոն Քերրին հավաստիացրել են, որ թույլ չեն տա քրդերին ստեղծել իրենց պետությունը Սիրիայի հյուսիսում:
«Մենք այժմ այն դրության մեջ ենք, երբ մեր և ԱՄՆ-ի դիրքորոշումները Սիրիայում քրդական Ժողովրդավարական միություն կուսակցության և սիրիական քրդերի ինքնապաշտպանական ուժերի հարցում սկսում են մոտենալ»,- հայտնել է Էրդողանը լրագրողներին: