Մոսկվայի ՊՆ-ում բռնկված հրդեհը հասել է տանիք (լուսանկար)
Մոսկվայի ՊՆ-ի այրվող շենքում` կրակը հասել է տանիք: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ շենքից դուրս էր բերվել 50 մարդ:
Ինչպես հայտնի է դարձել` հրդեհի պատճառ է դարձել կաբելային ցանցի կարճ միացումը: Պաշտպանության նախարարության տեղեկությունով վիրավորներ չկան: