ՌԴ ՊՆ-ի շենքում հրդեհ է բռնկվել
Մոսկվայում հրդեհ է սկսվել ՊՆ-ի շենքում: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն:
50 մարդ դուրս են բերվել այրվող շենքից: «Շենքն ինքնուրույն լքել են 40 մարդ և ևս 5-ը փրկվել են»,- ասել են ուժային կառույցներում:
Հրդեհի տարածման վտանգ կա: Դեպքի վայրում աշխատում է անձնակազմի 120 մարդ: