Մահացել է հայտնի ջազմեն` Լեոնարդո Բարբիերին
Հայտնի արգենտինացի ջազմեն Լեոնարդո Բարբիերին, ով հայտնի է նաև «Գաթո» մականունով, մահացել է Նյու Յորքում 84 տարեկան հասակում: Երաժիշտը մահացել է հիվանդանոցում` թոքաբորբից: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն:
Նա հատկապես հայտնի է եղել 1960-1970-ական թվականներին: Վերջին տարիների ընթացքում նա ելույթ է ունեցել Նյու Յորքի ակումբներում:
Անցյալ տարի երաժիշտն արժանացել է` «Լատինական Գրեմմի» մրցանակին: