Թուրքիայի իշխանության ներկայացուցիչները, միմյանց հերթ չտալով, իրենց աջակցությունն են հայտնում Ադրբեջանին և մեղադրում Հայաստանին
Թուրքիայի իշխանության ներկայացուցիչները, միմյանց հերթ չտալով, իրենց աջակցությունն են հայտնում Ադրբեջանին և մեղադրում Հայաստանին:
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում իր աջակցությունն է հայտնել Ադրբեջանին, ցավակցել կորուստների համար: Այս մասին հաղորդում է Ալիևի մամլո ծառայությունը:
Իսկ Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ քննադատում է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքներին ուղղված հրետանային կրակոցները և կոչ է անում Երևանին անհապաղ դադարեցնել կրակը և վերադառնալ զինադադարին: Թուրքիայի ԱԳՆ-ը մեղադրել է Հայաստանին ագրեսիվ արտաքին քաղաքականության մեջ: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն:
Ավելի վաղ Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց էին ունեցել, որի ընթացքում քննարկել էին իրադրությունը ղարաբաղյան հակամարտության շուրջ: Անկարան իր աջակցությունն էր հայտնել Ադրբջանին:
Այս ամենի սկիզբը իհարկե դրել էր նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանը` կրկին իր աջակցությունը հայտնելով եղբայրական Ադրբեջանին:
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը նախաձեռնել է լարվածության աննախադեպ սրում՝ ծանր տեխնիկայի, հրետանու և ռազմական ավիացիայի կիրառմամբ։ Ադրբեջանական զինված ուժերը հրետակոծման են ենթարկել ոչ միայն ԼՂՀ Պաշտպանության բանակի առաջապահ դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը, ինչը հանգեցրել է զոհերի, այդ թվում` խաղաղ բնակչության շրջանում։