Տղե՛րք, շնորհակալ եմ ձեզ, պինդ եղեք, մենք էլ ենք գալու. Ավո Ադամյանը նոր երգ է նվիրել հայ զինվորներին (տեսանյութ)
Երգիչ Ավո Ադամյանը նոր երգ է նվիրել հայ զինվորին: Ավոն այն երգիչներից է, ով մշտապես հպարտությամբ է խոսել հայ զինվորի մասին ու նշել, որ ամեն վայրկյան պատրաստ է մեկնել սահման ու դիմակայել թշնամուն:
Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում Ավո Ադամյանն ասաց, որ հավատում է, որ հայ զինվորը հերթական անգամ իր տեղը ցույց կտա թշնամուն, քանզի, նա միշտ էլ հզոր է եղել և պատրաստակամ՝ պաշտպանել ու ամուր պահել իր սահմանները:
«Երգս նվիրում եմ հայ զինվորին` իմ հերոս եղբայրներին, ովքեր սահմանին կանգնած պաշտպանում են մեզ...Տղե՛րք, շնորհակալ եմ ձեզ, պինդ եղեք, մենք էլ ենք գալու»,-ասաց նա:
Ավելի վաղ, երգիչն ասել էր՝ հպարտ է, որ վաղվա բանակին զինվոր ունի տալու: