ԱՄՆ-ն ամենամեծ չարիքն է. Ռամզան Քադիրով
Ռամզան Քադիրովը «РИА «Новости»-ի հետ հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ ներկա ժամանակների ամենամեծ չարիքը ԱՄՆ-ն է: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն:
«Ես կանվանեմ Ամերիկային»,- պատասխանել է Քադիրովը` այն հարցին, թե ո՞ր երկիրն է համարում ամենամեծ չարիքը:
Չեչնիայի ղեկավարը բացատրել է, որ իր կարծիքով` վերջին 100 տարիների ընթացքում «նրանք 130 և ավելի անգամ մասնակցել են կոնֆլիկտների և ներխուժել են 50 երկրներ»:
«Ոչ մի պետություն այդ հարցում չի կարող համեմատվել ԱՄՆ-ի հետ»,- հավելել է Քադիրովը: