Մենք կունենանք սեփական ցեղատեսակի ձիեր. Ռամզան Քադիրով
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը հայտնել է, որ իրենց պետությունում կհայտնվեն սեփական ցեղատեսակի ձիեր: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն:
«Մենք գնում ենք այն բանին, որ կունենանք մեր ցեղատեսակը: Ես սիրում եմ ձիերին, և գտնում եմ, որ ձիերից ավելի գեղեցիկ ոչինչ չկա: Նայում ես և հանգստանում, ամեն մեկը յուրովի գեղեցիկ է: Նույնիսկ, եթե նույն գույներն ունեն, նույն հասակը, միևնույնն է, նրանք տարբեր են»,- ասել է նա:
Քադիրովը նշել է, որ սկսել է զբաղվել` արտերկրում ձիերի բուծման հարցով: Նա նաև հավելել է, որ ցեղատեսակի համար նոր անունը դեռ որոշված չէ:
«Բարդ հարց է: Լավ անուն կտանք»,- ասել է նա: