Թեյլոր Սվիֆթը ընկել է «Apple Musiс»-ի գովազդային հոլովակում (տեսանյութ)
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը նկարահանվել է «Apple Musiс» երաժշտական ծրագրի գովազդային հոլովակում: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն:
Տեսանյութը նա հրապարակել է իր միկրոբլոգում:
Տեսահոլովակը սկսվում է նրանով, ու Սվիֆթը վազել պատրաստվելիս ընտրում է iPhone-ից համապատասխան երաժշտություն: Նա կանգնեցնում է ընտրությունը «Drake և Future»-ի «Jumpman» երգի վրա և սկսում է վազել: Երգչուհին գրել էր, որ սցենարը հիմնված է իրական դեպքերի վրա: Նշվում է, որ երգչուհին և «Apple Musiс»-ը մեկ տարի առաջ կոնֆլիկտի մեջ էին: Ծառայությունը 3 ամիս անվճար օգտագործման իրավունք էր տվել օգտատերերին և այս ընթացքում չէր պարգևատրել կատարողներին: Երգչուհուն այդպիսի իրավիճակը դուր չէր եկել և նա հրաժարվել էր համագործակցությունից: