Եթե ես խնայողություններ ունենայի, բարեգործություն կանեի. Քադիրով
Ռամզան Քադիրովը հայտնել է, որ եթե նա ունենար խնայողություններ, բարեգործությամբ կզբաղվեր: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
«Ես դոլարներ չունեմ: Աշխատավարձը ստանում եմ ռուբլիով, այդ իսկ պատճառով ես դոլարի ետևից չեմ ընկնում: Աղքատ մարդն ապրում է գյուղում, նա դոլար չի գնում: Ի՞նչ արժե այսօր դոլարը: Հիմա դոլարը իջնում է»,- ասել է Կադիրովը:
Նա ասել է, որ չի կարելի ապրել` սպասելով դոլարի փոփոխություններին:
«Իմ աշխատավարձը ռուբլով է: Իսկ եթե ունենաի խնայողություններ, ես անմիջապես դրանք կտրամադրեի պետությանը: Կօգնեի ժողովրդին: Ոչ թե ներդրումի տեսքով, այլ բարեգործության»,- նշել է նա: