Մոսկվան մշտապես կապ է պահպանում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Մոսկվան մշտական կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունների հետ՝ կապված Լեռնային Ղարաբաղի իրավիճակի սրացման հետ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
«ՌԴ ԱԳՆ-ն մշտական կապ է պաում Ադրբեջանի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների հետ»,- հայտնել է Մարիա Զախարովան:
Նա ընդգծել է՝ Մոսկվան ծայրահեղ մտահոգությամբ է ընդունում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու վերաբերյալ տեղեկությունները, մասնավորապես՝ լուրջ սրացումը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվան ուշադրությամբ ուսումնասիրում է Լեռնային Ղարաբաղի լարված իրավիճակի մասին ստացվող տեղեկությունները: