Պուտինը Ղարաբաղյան կոնֆլիկտի մասնակիցներին կոչ է արել դադարեցնել կրակոցները
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորը մտահոգված է Լեռնային Ղարաբաղի իրավիճակի համար: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն:
Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Նախագահ Պուտինը կոչ է անում կոնֆլիկտի մասնակից 2 կողմերին դադարեցնել կրակոցները և պահպանել զսպվածություն»,- ընդգծել է Պեսկովը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ ռուսական կողմը ուշադրությամբ ուսումնասիրում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ ստացվող տեղեկությունները: