Ռամզան Քադիրովի մանկության երազանքը
Ռամզան Քադիրովը «РИА «Новости» -ի հետ հարցազրույցում խոստովանել է, որ փոքր հասակում երազում էր դառնալ ազատ մարդ: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն:
«Ես մտածում էի՝ կդառնամ գործարար: Ոչ, չեմ դառնա, նրանից ամեն ինչ խլում են: Դեռ փոքր էի: Ես միշտ ուզում էի լինել ազատ մարդ, իսկ եթե ինձ ասեին, որ ես պետք է աշխատեմ, ես սկսում էի ատել տվյալ մարդուն: Լինել ոստիկան, կամ պետական աշխատող ասվածն ընդհանրապես չէի հասկանում»,- ասել է Քադիրովը:
Նրա խոսքերով` նա ցանկացել է գումար վաստակել այնպես` ինչպես դա արել են իր նախնիները:
«Նրանք ոգով ազատ մարդիկ էին, միակ խնդիրը կրոն սովորելն էր»,- հավելել է Չեչնիայի ղեկավարը:
Ավելի վաղ նա հայտնել էր, որ Վլադիմիր Պուտինին նա «Նոբելյան մրցանկ» կհանձներ: