Տղամարդիկ սիրում են ինքնահավաններին
Տղամարդկանց շրջանում անցկացված հարցումների մեծ մասը հաստատել են, որ նրանք սիրում են խելացի, ինքնաբավ, անկանխատեսելի, ձգող աղջիկներին, այսինքն' ինքնահավաններին: Իսկ ահա ապրել անինքնավստահ, լուռումունջ կանանց հետ նրանք չեն ցանկանում:
Ինչպիսին է ինքնահավան կինը: Դա այն կինն է, ով գիտի, ինչ է իրեն պետք և հասնում է իր առջև դրված նպատակներին: Նա խորհրդավոր, անհասանելի, անկանխատեսելի աղջիկ է: Ուժեղ սեռը նվաճող է, այդ պատճառով էլ տղամարդիկ ձգտում են նրան գրավել, իմանալ բոլոր գաղտնիքները:
Ինքնավստահ աղջիկները սիրում են, որ իրենց նվաճեն, հաճելի անակնկալներ: Որպեսզի չձանձրանան, նրանց պետք է գրավել, ժամանակ հատկացնել ամեն օր, հակառակ դեպքում' նա կգտնի ուրիշին: Ուժեղ սեռի ներկայացուցիչներն, իրոք, գերադասում են նրանց: Բայց արդյոք կարող են նրանք նման կնոջ հետ երկար տարիներ ապրել: Սովորական տղամարդը դժվար թե ցանկանա նման կնոջը դարձնել իր երեխաների մայր: Այդ պատճառով նրանք ամուսնանում են բոլորովին այլ աղջիկների հետ:
Բոլոր կանանց մեջ էլ հոգու խորքում կա այդ ինքնահավանությունը և կարող են սրել եղունգները: Մեծ ցանկության դեպքում բոլոր կանայք էլ կարող են ստեղծել այդ կերպարը, թեկուզ կարճ ժամանակով: Խորհուրդ է տրվում ինքնահավանի կերպարի մեջ մտնել այն կանանց, ովքեր ցանկանում են ետ նվաճել իրենց երկրորդ կեսին: Դրանից հետո նորից կարելի է դառնալ նուրբ, հանգիստ, հասկացող կին: Այդպիսի կանաց տղամարդիկ պատրաստ են ձեռքերի վրա կրել և աստվածացնել:
Աղբյուր' LADYNEWS.am