Մարկ Ցուկերբերգի աշխատակիցների ապրիլմեկյան կատակը (լուսանկար)
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը պատմել է, թե ինչպես են իր ընկերության աշխատակիցները ապրիլի 1-ի կապակցությամբ խաղ խաղացել նրա գլխին: Այս մասին հայտնում է Rambler.ru-ն:
Ցուկերբերգի խոսքերով` նրանք ամբողջովին փոխել էին կոնֆերանսի դահլիճը` վերածելով այն «ակվարիումի»:
«Գործընկերներս կատակով անվանում են ինձ «կոնֆերանս դահլիճ ակվարիում», որովհետև նրա պատերն ամբողջովին ապակյա են և մարդիկ կարող են հետևել իմ աշխատանքային ընթացքին: Դա մեր բաց կուլտուրայի մի մասն է կազմում: «Հիմարի» օրվա կապակցությամբ նրանք պատերին թղթեր էին փակցրել` ակվարիումի պատկերով»,- գրել էր նա ֆեյսբուքյան իր էջում:
Նրա խոսքով՝ երբ նա բացեց դուռը, նրան թվաց, թե այնտեղից ջուրը կհոսի: