Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ի արձագանքը՝ Լեռնային Ղարաբաղի լարված իրավիճակին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Մոսկվան ուշադրությամբ ուսումնասիրում է Լեռնային Ղարաբաղի լարված իրավիճակի մասին ստացվող տեղեկությունները: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով РИА «Новости» գործակալության պաշտոնական կայքին:
«Մենք ուշադրութամբ ուսումնասիրում ենք ստացվող տեղեկությունները»,- հայտնել է Մարիա Զախարովան:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հաղորդել էր՝ հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա մի երեխա, ևս երկուսը վիրավորվել են: