Բաքուն մեծացնում է լարվածությունը. ՀՀ ԱԳՆ
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը անդրադարձել է շփման գծում տիրող իրավիճակին:
Նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը թվիթերյան իր էջում մասնավորապես գրել է. «Ըստ երևույթին, Բաքուն մեծացնում է լարվածությունը՝ Ղարաբաղյան հարցի շուրջ ոչ կառուցողական կեցվածքի և Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ խախտման վերաբերյալ միջազգային հանրության քննադատությունների ներքո»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայկական զինուժը ադրբեջանական ուղղաթիռ է խոցել: