Լավրովն ու Քերրին քննարկել են Մինսկի համաձայնագրերի իրագործման հարցը
ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերրին և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Մինսկի համաձայնագրերի կատարման առաջադրանքները: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով ՌԴ ԱԳՆ-ին:
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են միջազգային մի շարք խնդիրներ, այդ թվում՝ Մինսկի համաձայնագրերի կատարման առաջադրանքները՝ ուկրաինական հարցը կարգավորելու համար, ինչպես նաև երկկողմանի հարաբերությունների ակտուալ հարցերը:
Նաև հաղորդվել էր, որ Լավրովը Քերրիի առջև հարց է դրել՝ Թուրքիա-Սիրիա «ծակ» սահմանի փակումը: