«Су-24»-ի օդաչուի հնարավոր սպանողը մեղադրվում է խարդախության մեջ
Ալփարսլան Չելիքը, ով իր վրա է վերցրել ռուսական «Су-24» ինքնաթիռի օդաչուի՝ Օլեգ Պեշկովի սպանության պատասխանատվությունը, բերման է ենթարկվել և մեղադրվում է խարդախության մեջ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Hurriyet»-ին:
Ինչպես հայտնել են իրավապահ մարմինների աշխատակիցները, նա մեղադրվում է միջոցներ յուրացնելու մեջ, որոնք հավաքվել են Սիրիայի թուրքմեններին օգնելու համար, ինչպես նաև կեղծ դրամներ իրացնելու և բանտից փախուստ կազմակերպելու մեջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Կրեմլում ցանկանում են ստանալ մեղադրանքների մասին տվյալները, որոնք ներկայացվել են Չելիքի դեմ, ով իր վրա է վերցրել ռուս օդաչուի սպանության գործը: