Ասադի ճակատագրի շուրջ ԱՄՆ-ի հետ պայմանավորվածություն չկա. Լավրով
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ ոչ մի պայմանավորվածություն չկա Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ճակատագրի շուրջ: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն:
Ըստ նախարարի, ԱՄՆ-ը փորձում է ցանկալին իրականություն ներկայացնել:
«Այս դեպքում փաստերի աղավաղում է տեղի ունենում, առաջանում է ձգտում ցանկալին ներկայացնել իրականության փոխարեն»,- նշել է Լավրովը:
Նա հավելել է, որ ըստ Սիրիայի աջակցությնա միջազգային խմբի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշման, Սիրիայի ղեկավարության ճակատագիրը կարող է որոշել միայն Սիրիայի ժողովուրդը:
Նշենք, որ ամերիկյան ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ անհնար է համարում Սիրիայում հակամարտության խաղաղ կարգավորումն առանց նախագահ Բաշար Ասադի հեռացման: