Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունն իր վրա է վերցրել Դիարբեքիրի պայթյունի պատասխանատվությունը
Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունն իր վրա է վերցրել Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Դիարբեքիրում ավտոմեքենայի պայթյունի պատասխանատվությունը: Այս մասին հաղորդում է «Reuters»-ը` հղում անելով կուսակցության հայտարարությանը:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի:
Կայանած մեքենան պայթեցվել էր հեռակառավարման վահանակի օգնությամբ հենց այն պահին, երբ դրա կողքով անցել էր ոստիկաններին տանող միկրոավտոբուսը: Պայթյունը տեղի է ունեցել բանուկ փողոցում, այդ պատճառով էլ տուժածների թվում կան նաև խաղաղ բնակիչներ:
Հիշեցնենք, որ երկար ժամանակ է` Թուրքիայի իշխանությունները ահաբեկչության անվան տակ անընդհատ հարձակումներ են իրականացնում հարավ-արևելյան քրդաբնակ շրջանների վրա: