Ռավշանա Կուրկովան մեկնաբանել է իր և Բոնդարչուկի սիրավեպի մասին լուրերը (լուսանկարներ)
Ռավշանա Կուրկովան մեկնաբանել է Բոնդարչուկի հետ ունեցած սիրավեպի մասին լուրերը: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն:
Ֆյոդորի և Սվետլանայի հանկարծակի բաժանությունը երկրպագուների շրջանում քննադատությունների առիթ է հանդիսացել: Լուրեր են տարածվել, որ Բոնդարչուկը հանդիպում է Ռավշանա Կուրկովայի հետ: Մեկ շաբաթ առաջ նա հրապարակել էր նկար ինստագրամյան իր էջում ռեժիսորի հետ միասին և դարձել բամբասանքի թեմա:
«Միշտ կորցնում եմ ինձ լուրջ մարդկանց կողքին»,- գրել էր նա:
Երևում է՝ խոսակցությունները հոգնեցրել են դերասանուհուն, որովհետև երեկ նա հրապարակել է նկար` Սվետլանա Բոնդարչուկի հետ միասին, որպեսզի մարդիկ դադարեն խոսել իր և Բոնդարչուկի սիրավեպի մասին: