Մահացել է «Շերլոկ Հոլմսի» դերակատարը
Լոնդոնում 96 տարեկան հասակում մահացել է Դուգլաս Ուիլմերը, ով հանդես է եկել «Շերլոկ Հոլմսի» դերում: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն:
Նա մահացել է հինգշաբթի օրը` մարտի 31-ին, հիվանդանոցում: Ախտորոշումը հայտնի չէ:
Դերասանը ծնվել է 1920 թվականի հունվարի 8-ին Լոնդոնում: Նա սովորել է Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայում և որոշ ժամանակ ծառայել է Հյուսիսային Աֆրիկայում: Բեմում առաջին անգամ ելույթ է ունեցել 1945 թվականին, իսկ 60-ականներից սկսել է նկարահանվել ֆիլմերում: