Լեոնարդո Դի Կապրիոն պատրաստվում է այցելել Յակուտիա
Լեոնարդո Դի Կապրիոն, ով 2016 թվականին արժանացավ «Օսկարի», ընդունել է Յակուտիա մեկնելու հրավերը: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Յակուտիայի բնակիչները իրենց կողմից «Օսկար» էին հանձնել դերասանին:
Այդ ամենից հետո Յակուտիայի ղեկավար Եգոր Բորիսովը հրավիրել էր դերասանին այցելել Յակուտիա` մասնակցելու ազգային տոնին, որը տեղի է ունենալու ամռանը: Դերասանը տվել է իր նախնական համաձայնությունը` անելով հետևյալ գրառումը:
«Ես ստացել եմ Յակուտիայի կառավարչից հրավեր` այդ զարմանահրաշ վայրն այցելելու համար: Մտադիր եմ ժամանակ գտնել, որպեսզի մասնակցեմ ամառային տոներին: Հույս ունեմ անձամբ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր ստեղծել և նվիրել են ինձ ազգային «Օսկար»,- գրել է դերասանը: