Դրյու Բերիմորի նոր դաջվածքը (լուսանկարներ)
41-ամյա դերասանուհի` Դրյու Բերիմորը նոր դաջվածք է արել: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն:
Նա հրապարակել է նկար տատու-սրահից և գրառում է արել ինստագրամյան իր էջում. «Գուշակեք, թե ի՞նչ եմ ես անում»:
2 ժամ անց կրկին նկար է հրապարակել և ցուցադրել արվող աշխատանքը:
«Անում ենք շատ փոքր, սակայն կարևոր գրություն ձեռքիս վրա»,- գրել է դերասանուհին:
Վերջապես 3 ժամ անց նա ցուցադրել է վերջնական աշխատանքը: Նա իր ձեռքին գրել է դուստրերի` Օլիվի և Ֆրենկի անունները: