Սիրիայում կռվող չեչեն զինյալների մեծամասնությունը ոչնչացվել է. Կադիրով
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնել է, որ Սիրիայում կռված չեչեն զինյալներից շատերը ոչնչացվել են: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
«Հիմա մենք ունենք տեղեկություններ, որ չեչեններից շատերը մահացել են այնտեղ: Որովհետև այնտեղ պայքարող արաբները և այլ ազգի մարդիկ` առաջ են մղում չեչեններին` որպես «կենդանի միս». դուք փորձ ունեք, գնացեք, պայքարեք: Ավելի քան 200 չեչեններ մնացել են Սիրիայում: Նրանք այնտեղ էին գնացել Եվրոպայից»,- ասել է Քադիրովը:
Ըստ Քադիրովի Եվրոպայում գտնվող չեչեններն օգտագործվում են արևմտյան հատուկ ծառայությունների կողմից Սիրիայում հատուկ գործողություններ իրականացնելու համար: