Ջենիֆեր Լոպեսն` ընդդեմ ռուս օլիգարխի
Շաբաթվա սկզբին կայացավ Սայիդ Գուցերիևայի հարսանիքը: Հանդիսությունը տեղի էր ունեցել Մոսկվայում: Հարսանիքին ելույթ են ունեցել մեգաաստղերից շատերը, որոնց թվում է եղել Ջենիֆեր Լոպեսը:
ԶԼՄ-ների տարածած լուրերի համաձայն, հարսանիքին ելույթ ունենալու համար Ջեյ Լոն ստացել է 1 միլիոն եվրո: Հաջող իրականացրած աշխատանքի համար, աստղը որոշել է երես տալ ինքն իրեն և մեկնել է գնումներ կատարելու մոսկովյան բուտիկներից, որտեղից գնել է հագուստեղեն և կոշկեղեն: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն:
Սակայն գնումների ընթացքում Ջենիֆերին նկատել է ոմն ռուս միլիարդատեր: Տղամարդը ուղարկել է իր թիկնապահներից մեկին, որպեսզի առաջարկի Ջեյ Լոին` ընկերակցել իրեն: Սակայն թիկնապահին մոտ չեն թողել աստղին, որի արդյունքում վեճ է առաջացել և 2 կողմերը միմյանց վիրավորել են:
Ջենիֆերը մտադրություն չունի հանդուրժել այդ ամենը և նրա փաստաբանները պատրաստվում են դիմել դատարան: Գլխավոր հարցը` փոխհատուցվող գումարն է: Ենթադրվում է, որ կպահանջվի 10 մլն դոլար: Հայցը դատարան կներկայացվի` ապրիլի 1-ին: