Պուտինը Սիրիայում դաս տվեց Արևմուտքի «վախկոտ ժողովրդավարություններին». Le Figaro
Ռուսաստանը նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ Սիրիայում դաս տվեց Արևմուտքի «վախկոտ ժողովրդավարություններին»: Այս մասին գրում է ֆրանսիական «Le Figaro»-ն:
Հոդվածի հեղինակը գտնում է, որ հենց Ռուսաստանի հաջող ռազմական արշավը ապահովեց սիրիական Պալմիրայի ազատագրումը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ձեռքից: Ռուսները, ապահովելով հին քաղաքի վերադարձը և հեռանալով ռազմադաշտից, դառնում են շրջադարձային ազատագրման հաղթողները:
«Ո՞Ւմ պետք է շնորհակալություն հայտնել: Իհարկե Պուտինին»,- գրում է լրագրողը:
Հեղինակը նշում է, որ ահաբեկիչներից Պալմիրան ազատագրողների թվում չեն եղել ոչ ամերիկացիները, ոչ ֆրանսիացիները, ինչը խոսում է նրանց թուլության մասին: Սա դաս է, որ պետք է քաղել պուտինյան ռազմավարությունից: Միայն ուժը կարող է ստիպել իսլամիստական գաղափարախոսությանը նահանջել, նրանք միայն այդ լեզուն են հասկանում:
Ըստ հեղինակի, Ռուսաստանը չի անում բարձրագոչ, բայց դատարկ հայտարարություններ, ինչպես դա հաճախ անում է հենց Ֆրանսիան: Երբ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը խոսում է «ԻՊ»-ի ոչնչացման ամսին, նա այնքան քիչ համոզիչ է, որ միայն իր վրա է հրավիրում ահաբեկիչների ողջ զայրույթը: Նրանց դեմ պետք է անխնա պատերազմել: Եզրակացնում է վերլուծաբանը: