Էրդողանի ելույթից առաջ Վաշինգտոնում ծեծկռտուք է բռնկվել
Վաշինգտոնում տեղի ունեցող Միջուկային անվտանգության գագաթաժողովին Թուրքիայի նախագահ Էրդողանի ելույթից առաջ ծեծկռտուք է բռնկվել: Այս մասին հաղորդում է «Fox News»-ը:
Նշվում է, որ Բրուքինգսի ինստիտուտի շենքի մոտ, որտեղ ելույթ էր ունենալու Էրդողանը, հավաքվել էին ցուցարարներ` քրդական Ժողովրդավարական միություն կուսակցության կողմնակիցներ, ովքեր գոչում էին տարբեր կարգախոսներ:
Ծեծկռտուքը սկսել է այն պահին, երբ Թուրքիայի նախագահի անվտանգության աշխատակիցները փորձել են հեռացնել ցուցարարներին: Սկսել է կոնֆլիկտ, որին միջամտել է տեղական ոստիկանությունը, որն էլ մարել է կոնֆլիկտը:
Նշվում է նաև, որ թուրք թիկնապահները փորձել են միջոցառումից դուրս հանել նաև Թուրքիայից ժամանակ անկախ լրագրողին, ով հավատարմագրված էր մասնակցելու գագաթաժողովին: