Պուգաչովան անակնկալ է պատրաստել իր երկրպագուների համար
Ալլա Պուգաչովան երբեք չի վախեցել էքսպերիմենտներից և մինչև այժմ էլ չի վախենում: Ապրիլի 16-ին նա առաջին անգամ բեմ կբարձրանա և կկատարի շանսոն: Պրիմադոննան ելույթ կունենա Կրեմլում՝ «Шансон года» 15-րդ մրցանակաբաշխությանը: Այս մասին գրում է 7days.ru-ն:
Նշենք, որ երգչուհու ամուսինը՝ հայտնի հումորիստ Մաքսիմ Գալկինը, ևս ներկա կգտնվի մրցանակաբաշխությանը:
Պատվավոր հյուրերի թվում են Յուրի Անտոնովը, Վյաչիսլավ Դոբրինինը, Վիլլի Տոկարյովը:
Ելույթներով հանդես կգան՝ Լեոնիդ Ագուտինը, Միխայիլ Բուբլիկը, Ելենա Վաենգան, Իրինա Կռուգը, Ստաս Միխայլովը, Ալեքսանդր Նովիկովը, Ռադա ռայը և այլք: