«Jo Malone» ընկերությունն էլիտար թեյի բուրմունքով օծանելիք է թողարկել
Բրիտանական «Jo Malone» ընկերությունը նոր և յուրահատուկ բուրմունքով օծանելիք է թողարկել, որն ունի «Rare Teas» անվանումը: Այս օծանելիքի ստեղծման համար ներշնչման աղբյուր է հանդիսացել էլիտար թեյը: Բուրմունքն իր մեջ ներառում է. սև թեյի, հասմիկի, քունջութի և մի շարք այլ բույրեր, որոնք օծանելիքին առավել յուրահատուկ բույր են հաղորդել: Այս մասին գրում է Rambler.ru-ն՝ հղում տալով Auparfum-ին:
Օծանելիքի ստեղծման հարցում իր մասնակցությունն է ցուցաբերել պարֆյումեր Սերժ Մաժուիեն, ով նաև իր լուման ունի «Armani Prive»-ի ստեղծման հարցում: Մեծ Բրտանիայում օծանելիքի վաճառքի մեկնարկը կտրվի ապրիլի սկզբից և կարժենա 240 ֆունտ (175միլին):
Նշենք, որ «Jo Malone» ընկերությունը ներկա պահին իր ուժերը կենտրոնացրել է բնական միջոցներով օծանելիքի ստեղծմանը: