Իվետա Մուկուչյանը` լավաշ թխելիս. «Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան տեսաբացիկը (լուսանկարներ)
«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան տեսաբացիկն արդեն նկարահանվել է:
Եվրատեսիլյան տեսաբացիկն այն համառոտ տեսանյութն է, որը եթեր է գնում յուրաքանչյուր մասնակցի ելույթից առաջ: Նկարահանումների համար Շվեդիայից Հայաստան է ժամանել հատուկ նկարահանող խումբ: Նկարահանումներն իրականացվել են Հայաստանը խորհրդանշող մի շարք վայրերում:
Ըստ Իվետա Մուկուչյանի, տեսաբացիկը շատ կարևոր նշանակություն ունի մասնակցին ներկայացնելու գործում: