Թուրքիան արձագանքել է ավստարալական նահանգի կողմից ցեղասպանության ընդունմանը
Թուրքիայի Արտգործնախարարությունը արձագանքել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի կողմից ընդունված «Ասորիների, հայերի և հույների ցեղասպանության» որոշմանը:
Թուրքիան, ընդծելով Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի օրենսդրական խորհուրդի կողմից ընդունված «Ասորիների, հայերի և հույների ցեղասպանության» որոշումը պատմական ճշմարտության հետ որևէ կապ չունի, հայտարարել է, որ վերոնշյալ որոշումը քննադատում և մերժում է:
Ըստ' ermenihaber.am-ի արտգործնախարարության գրավոր հայտարարությամբ տեղեկացվում է, որ որոշումը անցկացվել է Թուրքիայի նկատմամբ բացասական դիրքորոշում և վերաբերմունք ունեցող հայտնի տեղական քաղաքական գործչի կողմից' նահանգային խորհրդարանում քիչ քանակով խորհրդարանականների ներկայությամբ, ինչը ցույց է տալիս, թե ա յս չափազանց զգայուն թեման որչափ անլուրջ և անառողջ կերպով է քննության առնվել:«Ակնհայտ է, որ չափազանցությամբ և նախապաշարմունքներով հայտնի Էթնիկ լոբբիի ազդեցոթյան ներքո փոքր քաղաքական հաիշվներով արվող նմանատիպ որոշումների միջոցով պատմության վերաշարադրվում է:»,- նշված է հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ ընդգծվում է' նմանատիպ նախաձեռնությունները նպատակ ունեն Թուրքիայիի և Ավստրալիայի միջև յուրահատուկ հարաբերությունները հարվածի տակ դնել: