Երկրպագուները Բրեժնևային շփոթել են Բրիթնի Սփիրսի հետ (լուսանկարներ)
Երգչուհի Վերա Բրեժնևան Instagram-ի իր էջում կրքոտ լուսանկար է հրապարակել: Բրեժնևայի լուսանկարը արվել է համերգի ժամանակ: Այս մասին գրում է Segodnya-ն:
Երգչուհու հագին կարճ տոպ և շորտ է՝ ոսկեգույն ներդիրներով: Լուսանկարի տակ թողնված մեկնաբանություններից մեկում ասվում է, որ Բրեժնևան շատ նման է Բրիթնի Սփիրսին:
«Անհաջող հագուստ է, կարծեցի, թե Բրիթնին է»,-գրել է երկրպագուներից մեկը: