Տվերի մարզում «առեղծվածային» ուղղաթիռի հետ կապ հաստատել չի հաջողվում
Տվերի մարզում գտնվող Հոտոլիվոյի օդանավակայում՝ մարտի 29-ին, «BELL 407» ուղղաթիռ է նկատվել: 2 օր է օդային տարածքում ռադարները ֆիքսել են ուղղաթիռը, սակայն օդաչուների կողմից արձագանք չի ստացվել: Այս մասին գրում է Lifenews.ru-ն:
Դիսպետչերները փաստաթղթերն ստուգելուց հետո պարզել են, որ ուղղաթիռի օդաչուները համապատասխան թույլտվություն չունեն այդ օդային տարածքում թռիչքներ իրականացնելու համար, որը ՌԴ օրենսդրության կոպիտ խախտում է համարվում:
Դիսպետչերը չի կարողացել կապ հաստատել անձնակազմի հետ: Նրանք չարձագանքելով հարցումներին՝ շարունակել են իրենց երթուղին:
2 ժամ անց «BELL 407»-ը նկատվել է Մոսկվայի տարածաշրջանում, որտեղ պատմությունը կրկնվել է:
Օդաչուն ոչ միայն չի արձագանքել, այլև մտել է արգելված օդային տարածք, որտեղ արգելված գոտի է ցանկացած օդանավի համար: