Հղի Նատալիա Վոդյանովան բողոքում է իր քաշից
Նատալիա Վոդյանովայի ծննդաբերությանը մնացել է 2 ամիս և սուպերմոդելը խոստովանել է, որ կշռում է 60 կգ: Շատերի համար թիվը կթվա ծիծաղելի, սակայն Նատալիայի համար դա մեծ քաշ է, քանի որ նա սովորաբար կշռում է 52 կգ: Այս մասին հայտնում է Rambler.ru-ն:
Մոդելը չի կարողանում կրել իր հագուստները: Նա հագնում է միայն տաբատներ և բլուզներ:
«Անվանեք ինձ «Տիկին 60 կիլո»,- կատակել է Վոդյանովան իր միկրոբլոգում:
Ներկա պահին Նատալիան սպասում է իր 5-րդ երեխային: Իր բոլոր հղիություններ նա թեթև է տարել: Նա չի դադարել աշխատել` նկարահանվել է, հաճախել է նորաձևության շաբաթների` տարբեր երկրներում, զբաղվել է բարեգործությամբ և ընդհանրապես ապրել է ակտիվ կյանքով: