Կրեմլը հերքել է Ասադի ճակատագրի հետ կապված պայմանավորվածություն ունենալու մասին լուրերը
Կրեմլը հերքել է Ասադի ճակատագրի հետ կապված գաղտնի պայմանավորվածություն ունենալու մասին լուրերը: Այս մասին գրում է Լifenews.ru-ն:
Ավելի վաղ «Ալ-Հայաթ» թերթում հաղորդվել էր, որ Քերրին արաբական երկրների առաջնորդներին տեղեկացրել էր, որ Ասադի հրաժարականի հետ կապված պայմանավորվծություն ունի Մոսկվայի հետ:
«Ալ-Հայաթ»-ի հրապարակումը չի համապատասխանում իրականությանը: Ռուսաստանը ոչ դիվանագիտական և ոչ էլ այլ ուղիներով չի քննարկում Սիրիայի ինքնորոշման հարցերը»,-ասել է Պեսկովը: