Ջենիֆեր Լոուրենսը ցանկանում է նկարահանվել «X մարդիկ» ֆիլմում (լուսանկար)
Դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը խոստովանել է, որ կցանկանա նկարահանվել «X մարդիկ» ֆիլմի շարունակության մեջ: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն: Ավելի վաղ Լոուրենսը հայտնել էր, որ «X մարդիկ. Ապոկալիպսիս»-ը, իր վերջին աշխատանքն է այս ժանրում:
«Ես անհամբեր սպասում եմ, որպեսզի վերադառնամ: Ես սիրում եմ այդ ֆիլմերը և ինձ դուր է գալիս նկարահանվել նրանցում: Սիրում եմ այն տեսարանները, որտեղ պետք է ամբողջ նկարը կրել ուսերին»,- պատմել է դերասանուհին, հավելելով, որ այդ ամենի համար պատրաստ է անցկացնել դիմահարդարման աթոռին 8 ժամ: