Քեմերոն Դիասի առանց դիմահարդարման նկարը, որում նա կոչ է անում չվախենալ ծերությունից (լուսանկար)
Քեմերոն Դիասի վերջին շրջանում ամենաշատ խոսվող թեման ծերացումն է և տարիքային փոփոխությունները: Աստղն ակտիվորեն կոչ է անում բոլորին չվախենալ ժամանակից և սովորել սիրել ինքներդ ձեզ բնական գեղեցկությամբ: Այս մասին հայտնում է Rambler.ru-ն:
Իր խոսքերը դերասանուհին ամրապնդում է գործով: Նա հրապարակել է նկար` առանց դիմահարդարման, որում երևում է դերասանուհու բոլոր թերությունները:
Հրապարակված նկարում Դիասը բռնում է ձեռքում նոր գիրք` առողջ սննդի և սեփական անձի հանդեպ սիրո մասին, որի շապիկի համար նա նույնպես նկարահանվել է առանց դիմահարդարման:
Ես ուրախ եմ շարունակել այն թեման այն մասին, որ կարելի է ծերանալ գեղեցիկ կերպով: Եթե դուք հասկանում եք, թե ինչպես է գորժում ձեր օրգանիզմը, դուք կարող եք օգնել նրան պահպանել լավագույն վիճակը և դա կօգնի ձեզ ապրել երկար և գեղեցիկ կյանքով: