Վերա Բրեժնևան՝ դելֆինների հետ
Վերա Բրեժնևան չի դադարում զարմացնել իր էներգիայով և լավատեսությամբ: Երեկ նա իր օրն անցկացրել է դելֆինների հետ: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն: Այդպիսի նվեր նա մատուցել է ինքն իրեն` դստեր ծննդյան տոնի կապակցությամբ:
«Ինձ երբեմն թվում է, որ ես նույնպես 15 տարեկան եմ: Շնորհակալություն բոլորին շնորհավորանքների համար: Լավ տրամադրություն եմ ցանկանում ողջ օրվա ընթացքում, եթե հանկարծ այն չկա, ապա գժություններ արեք, իսկ մենք այդ ընթացքում կլինենք դելֆինների հետ», գրել է Բրեժնևան իր միկրոբլոգում և անմիջապես հավաքել հազարավոր մեկնաբանություններ և հավանություններ: