Դևիդ Բեքհեմի դաջվածքների հարուստ հավաքածուն համալրվել է ևս մեկով (լուսանկարներ)
Քանի դեռ ԶԼՄ-ները քննարկում են Դևիդ Բեքհեմի և կնոջ բաժանությունը` անձամբ ֆուտբոլիստը զբաղված է այլ գործով: 40-ամյա մարզիկն ավելացրել է իր հարուստ հավաքածուին ևս մեկ դաջվածք: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն:
Նա հրապարակել է ինստագրամյան իր էջում նոր նկար, որում ձախ ոտքի վրա պատկերված է վազող զույգ: Նա պատմել է, որ նկարի ստեղծման համար պահանջվել է 6 ժամ:
Լրագրողները և երկրպագուները վաղուց կորցրել են հաշիվը, հետազոտելով Բեքհեմի բազմաթիվ դաջվածքները: Վերջին տվյալներով՝ նրանց թիվը հասնում է 40-ի:
Նկարների թվում կան կնոջ և երեխաների անունները, աստվածաշնչային մոտիվներ, թվերի տարբեր համակցություններ, որոնք հիշեցնում են կարևոր իրադարձություններ, աստղերի, ամպերի, վարդերի նկարներ և դա միայն ամբողջի մի մասն է, որը կարելի է տեսնել կիսամերկ Բեքհեմի մարմնին: